117. Բարի գիշեր քեզ

Դեռ չէր հասցրել օրը ծանրանալ,
Երբ քո կարոտը ինձ ամուր գրկեց,
Եվ ինձ ստիպեց փոքր ինչ համրանալ,
ՈՒ որքան կարող էր հոգիս փոթորկեց:
Եվ ես թերթելով անցյալը նորից
Քո խենթ ու խելառ աչքերը գտա,
Կարծես ցնորված քո խենթ կարոտից
Աչքերիդ հեռվում ես խոր քուն մտա:
Որ երազիս մեջ կարոտիդ նման
Քո խենթ աչքերին ես ամուր գգվեմ,
Որ անվերջ ձգվող եզերքի նման
Խելառ աչքերիդ պերճանքը գրկեմ:
Դեռ չէր հասցրել օրը ծանրանալ,
Երբ քո կարոտից վեր թռա նորից
Եվ ինձ ստիպեցի փոքր ինչ համրանալ
Աչքերիդ անհագ ու գիժ կարոտից:
25.05.2014

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.