126. Թող, որ…

Թող որ մեռնեմ կրակոցից քո կարոտի,
Քանզի գիտեմ, որ վաղ թե ուշ
Ինձ քո սերն է սպանելու…
Թող փամփուշտը նրա ուղիղ սրտիս դիպչի,
Քանզի գիտեմ, որ վաղ թե ուշ
Իմ հոգուն է այն դիպչելու…
Թող հարվածից քո կարոտի ես տապալվեմ,
Քանզի գիտեմ, որ ուշ թե շուտ
Շուրթերդ են տապալելու…
Թող բռունցքից նրա հզոր ես խարխլվեմ,
Քանզի գիտեմ, որ ուշ թե շուտ
Աչքերդ են փլուզելու…
Ամեն դեպքում թող կարոտդ ինձ կործանի,
Որ հաճույքով ես կործանվեմ,
Ոչ թե ցավով ու գոռոցով…
Իսկ դու մնա այդպես հեռու ու բաղձալի,
Որ հաճույքով քեզ կարոտեմ,
Եվ ցավալով և ոռնոցով…
27.08.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.