037. Հենց այնպես

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հենց այնպես>

Հենց այնպես կյանքում ոչինչ չի ծնվում,

Կյանքում հենց այնպես չի մեռնում ոչինչ,

Երբեմն ամեն ինչ ոչինչ է դառնում,

Երբեմն էլ ոչինչն է դառնում ամեն ինչ:

Կյանքում հենց այնպես ոչինչ չի այրվում

ՈՒ չի մոխրանում հենց այնպես ոչինչ,

Հենց այնպես ոչինչ չի բոցավառվում

Եվ չի ճարճատում հենց այնպես ոչինչ:

Հենց այնպես կյանքում ոչ ոք չի սիրում,

Ոչ ոք հենց այնպես չի կորցնում ոչինչ

Հենց այնպես ոչ ոք քեզ չի կարոտում

Եվ չեն փայփայում հենց այնպես ոչինչ:

Ոչինչ հենց այնպես չեն գտնում կյանքում,

Կյանքում հենց այնպես ոչինչ չեն տալիս,

Ոչ ոք հենց այնպես ոչինչ չի ջնջում,

Չի դաջում ոչ ոք հենց այնպես ոչինչ:

Պատահաբար չեն հանդիպում կյանքում,,,

Անհրաժետաբար չեն հրաժեշտ տալիս,,,

Անհրաժեշտաբար են հանդիպում կյանքում

Եվ պատահաբար կորցնում ու լալիս:

Անհրաժեշտաբար ենք մենք ընտրում կյանքում,

Բայց պատահաբար տանուլ ենք տալիս,

Երբեմն, երբ նոր մի սկիզբ ենք գտնում

Ավարտը հանկարծ վրա է գալիս:

Այսպես թե այնպես մաքրում ամեն ինչ

Եվ պատահաբար մի նոր էջ բացում,

Անհրաժեշտաբար սկսում ենք նորից,,,

Ինքնաբերաբար ամեն ինչ ջնջում,,,

Եվ ինչպես բոլոր մարդկանց այս կյանքում

Քեզ ինչ որ մեկը սիրել է հաստատ

Կարոտել է քեզ քեզանից թաքուն

ՈՒ ինչ որ մի բան թողել է կիսատ,,,

Եվ խենթ մոմերի լույսերի ներքո,

Հիմա փորձում է աչքերդ գտնել

Գտնել է ուզում տաք ձեռքերը քո

Ու գեթ մի անգամ ել քեզ ամուր գրկել,,,

Որ պատահաբար հեռանաս նորից

Անհրաժեշտաբար նա քո շունչը զգա

Եվ թաքուն, թաքուն, թաքուն բոլորից

Հենց այնպես կյանքում մեկ էլ չափսոսա:

Կիսատ մնացած այն սիրո համար,

Որ չհասցրեց քեզ խոստովանել,

Եվ պատահական այն օրվա համար

Որ չհասցրեց քեզ շատ մոտ լինել:

Ու պատահաբար քեզ վրա հասած

Այն վերջին շնչի ջրմությունը խենթ,

Որը քարացավ շուրթերիդ հանկարծ

Եվ անէացավ երկնքում անհետ:

Գեթ մի ակնթարթ իրեն շատ մոտ զգար

Եվ գեթ մի վարկյան ջերմանար քեզնով,

Որ չկորցներ քեզ պատահաբար

Այլ գիտակցաբար պարուրվեր քեզնով,,,

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.