103. Մի կաթիլ արցունք

Մի կաթիլ արցունք ձյան փաթիլի պես,
Մի կերպ պոկվելով երկնքից ամպոտ,
Մի տեսակ մոլոր, ցնորված կարծես,
Խավար երկնքում պար բռնեց կրքոտ…
Մի տեսակ խոժոռ, մի տեսակ տխուր,
Ասես երգելով օրերը անդարձ,
Շշնջում էր խենթ, խեղճ ու կծկտուր`
Բարի ճանապարհ… Բարի վերադարձ…
Կարոտի ցավից անզուսպ ոռնալով,
Աղաչում էր լուռ, խնդրում բարձյալին
Աղոթքով կարծես զուսպ մրմնջալով`
Բարի գիշեր քեզ… Առավոտ բարի…
Մի կաթիլ արցունք փաթիլի նման,
Մի կերպ պոկվելով երկնքից ամպոտ,
Քեզ է փնտրելու միշտ և հավիտյան,
ՈՒ քեզ խնդրելու կարոտով ցավոտ…
Որ չմոռանաս օրերը անցած,
Որ չմոռացվես օրերում գալիք,
Որ երջանկության խենթությամբ տարված,
Սերս չդարձնես ջարդված խաղալիք:
Եվ չնետես այն սենյակում մի մութ,
ՈՒր խավարն է միշտ տիրում անխնա,
ԵՎ նրա հանդեպ չվարվես անգութ,
Չթողնես սերս կարոտից ոռնա…
27.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.