139. Ծնունդդ շնորհավոր

Ճանապարհները անցնելու համար են,
Կյանքը` ապրելու և արարելու,
Երազները լոկ տեսնելու համար են,
Լույսը` սփռելու և ողողելու:

Քամիները լոկ սուրալու համար են,
Հուշերը` ամուր ու ջերմ պահելու,
Ակըթարթները` ցնծալու համար են,
Իսկ մոմերը լոկ վառվել-հանգչելու:

Ծննդյան օրը խորհելու համար է,
Իսկ մաղթանքները, լոկ ջերմանալու,
Լավ է, որ այս օրը նաև քեզ համար է,
Քեզ համար է լոկ անձնավորվելու:

Ճիշտ է օրերը անթիվ անհամար են,
Նրանք միշտ գալու են և միշտ գնալու,
Բայց այս խենթ օրը կարծես համառ է
Եվ ձգտում է միշտ առանձնանալու:

Չէ որ այս օրը քո ծննդյանն է,
Լոկ քեզ համար են մոմեր վառվելու,
Հարազատ մարդիկ էլ քո պահապանն են,
Քեզ հետ միասին են օրն այս կիսելու:

Մի խոսքով ես էլ քո բարեկամն եմ,
Մի քիչ օտար եմ, մի քիչ էլ հեռու,
Քանի որ օրն այս քո ծննդյանն է
Լուսե ճանապարհ եմ ես քեզ ցանկանում:

18.02.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.