091. Ոչինչ եմ, բայց․․․ Կամ

Գիտեմ, քո կյանքում ես ամեն ինչ եմ,
Բայց ամեն ինչ է էլի ինչ որ բան,
Գուցե նրա դեմ էլ հենց ես ոչինչ եմ,
Ինքդ էլ նրա դեմ ոչինչ ես անգամ։

Եվ երբ կհաղթես այդ ոչինչն այնքան,
Որ այն քո հոգուն ցավ չի պատճառի
Եվ կխոնարհվի քո դիմաց անգամ
Խենթ մի պատահար հեռու անցյալից։

Հեն այդ ժամանակ ես գուցե ոչինչ
Ոչինչ չլինեմ քո խելառ կյանքում,
Բայց գոնե ինքդ՝ դառած ամեն ինչ
Լուռ կսավառնես կյանքիս երկնքում։

Եվ այդ անապակ կապույտ ծովի մեջ
Կլսվի հեռու ծղրտոց մի խենթ,
Անհաս և անհույս իմ երազի պես
Ձուլվելով անշունչ իմ աղոթքի հետ։

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.