072. Հավատա ինձ

 

Հավատա ինձ, եթե նույնիսկ քո հավատին չես հավատում…

Վստահիր ինձ, եթե անգամ դու ոչ ոքի չես վստահում:

 

Հասկացիր ինձ, եթե նույնիսկ չես հասկանում դու ինքդ քեզ,

ԵՎ մի թողնիր անէանամ… Ձուլվեմ կյանքի փոշուն անտես:

 

Հավատա ինձ, որ այս կյանքից ես այդքան էլ շատ չեմ խնդրում,

Վստահիր ինձ, թույլ տուր, որ լուռ ես դեգերեմ քո խենթ սրտում:

 

Հասկացիր ինձ, այն ամենը, որ ծնվել է հոգուս խորքում,

Ժայթքելու է մի օր հանկարծ… Մոխրանալու է իմ սրտում:

 

Եվ մրուրն այդ զգացմուների քամին իր խենթ գիրկը առած,

Շաղ է տալու ողջ աշխարհով, տիեզերքով լայնատարած:

 

Գեթ մի մրուր մով երկնքից իջնելու է ափերիդ մեջ

Ի ապացույց այն ամենի, որ խենթի պես սիրում եմ քեզ:

 

Եվ կարոտը խենթ թափ առած, երբ մի օր էլ քեզ կգտնի

Քո սեղմվող ափերի մեջ, մուրը սիրուս կտարածվի:

 

Երբ ձեռքերդ մի օր հանկարծ կյանքում գրկեն ուրիշ մեկին

Նրա մարմնի վրա անդարձ կուրվագծվի սիրո մուրն իմ:

 

Երբ ափերով փորձես մաքրել սիրո մուրն իմ այդ մարմնից

Ինչ էլ լինի, մի ակնթարթ ինձ կհիշես ակամայից:

 

Սիրո մուրն իմ անեծք դառած կհետևի քեզ ողջ կյանքում,

Ի ապացույց այն ամենի, թե որքան եմ ես քեզ սիրում:

 

Ու քանի դեռ ոչ ոք չկա, որ հավատաս այս խենթ կյանքում…

Հավատա ինձ, եթե նույնիսկ դու ինքդ քեզ չես հավատում…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.