023. Սիրո մեղեդի

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Սիրո մեղեդի>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշնան մի օր էր, խորը իրիկուն,

Հանդարտ սուլում եր խենթացած քամին,

Եվ ինչ որ մեկը երգում էր հեռվում

Ինձ դեռ անծանոթ սիրո մեղեդին:

Այդ խենթ մեղեդու նոտաների տակ

Քամին թերթում էր օրերն անցյալիս,

Եվ ես զգում էի, թե ինչպես մի տաք

ՈՒ անցած թախիծ է իջնում աչքերիս:

Տարիներ առաջ` ճիշտ այս օրը ցուրտ,

Նույն այս խենթացնող մեղեդու ներքո

Թափառում էի փողոցներով մութ

ՈՒ կարծես փնտրում սև աչքերը քո:

Խոր իրիկունը գիշեր էր դարձել,

Քնած էր շուրջս ամենամեն բան,

Իսկ ես գիշերվա կեսին արթնացել

Թափառում էի լուսնոտի նման:

Հենց այդ լուսնկա գիշերվա կեսին,

Դանդաղ բարձրացող արևի նման,

Մի շող գցեցիր հոգնած աչքերիս

ՈՒ ցրտից փակվող կոպերիս վրա:

Քամուց օրորվող տերևի նման

ՈՒ հեքիաթի պես եկար ինձ այցի,

Իսկ ես խելագար լուսնոտի նման

Քեզ հեռվից հեռու սիրահարվեցի:

Արձակ մազերով, շորերով հարսի

Քայլում էիր տխուր փողոցով դատարկ,

Մեղեդու ներքո այդՍիրո վալսի

Քամին շոյում էր մազերդ արձակ:

Խելագարի պես վեր ցատկեց հոգիս,

Հեքիաթ էր կարծես ամենամեն բան,

Հեքիաթ էր կարծես ամենամեն ինչ,

Դու հարսի շորով և խավարը այն:

Քո այդ Հեքիաթը ես շատ սիրեցի,

Ամեն ինչ թողած վազեցի քեզ մոտ,

Գլուխդ առա իմ ձեռքերի մեջ

Ու լուռ շոյեցի մինչև առավոտ:

Մի ամբողջ գիշեր մինչև լուսաբաց

Իրար կողք կողքի նստեցինք անձայն,

Միայն քամին էր խաղում երկնքում

Եվ ինչոր երգ էր երգում մեղմաձայն

Շատ տարիներ են անցել այդ օրից,

Վաղուց մոռացվել ամենամեն բան,

Սակայն հիմա էլ այդ հնչյուններից

Հագիս հուզվում է առաջվա նման

Գիտես, արդարև ոչինչ չեմ հիշում,

Իրիկուն էր լուռ, թե` թախծոտ գիշեր

Բայց հոգիս հիմա էլ այդ երգն է երգում.

Եվ կուզեի հավերժ այդ երգը երգել:

12 Հոկտեմբերի 2002թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.