008. Հեռու կապույտում

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հեռու կապույտում>

 

 

 

 

 

 

 

 

Մի օր քե զ տեսա′ հեռու կապույտում,
Ժպտացող դե մքիդ թախիծ էր իջել,
Տխուրտրտում էիր այդ իրիկուն,
ԵՎ ով իմանա, թե ում էիր հիշել…
Մի օր քեզ տեսա′ հեռու կապույտում,
Անձայն մի կարոտ տանջում էր հոգիդ,
Խենթի պես շրջում էիր օտար ափերում,
Շրջում` կարոտի երգը շուրթերիդ:
Մի օր քեզ տեսա′ հեռու կապույտում,
Այդ կապույտ հեռվում ձյուն էլ էր գալիս,
Իջնում էր դանդաղ, ականջիդ հպվում,
ՈՒ լուռ շշնջում. “Ես եմ, սիրելի′ ս”:
Ձյունը չէր ասում, այլ էակը այն,
Որ նու րբ իրանդ իր գիրկն էր առել
Եվ իր շուրթերով պատանեական
Քո սուրբ շուրթերը կուզեր համբուրել:
Այդ կապույտ հեռվում գիշեր էր իջնում,
Իսկ դու դեռ ուզում էիր նրա հետ լինել,
Բայց ձյունն այս անգամ ականջիդ հպվում,
ՈՒ լուռ ասում էր քեզ. “Բարի գիշեր”:
Մի օր քեզ տեսա′ հեռու կապույտում,
Աչքերդ փայլող արցունքով էր լցվել,
Դու արտասվում էիր այդ իրիկուն,
ԵՎ ով իմանա, թե ում էիր հիշել…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.