106. Դու գիտես արդյոք

Ախր քո հոգում իմ սիրտն եմ կորցրել,
Կյանքս եմ կորցրել քո ափերի մեջ,
Ախր քո սրտում ես ինձ եմ կորցրել,
Աշխարհն եմ կորցրել քո աչքերի մեջ…
Ախր քո հոգում կարոտ եմ գտել,
Թախիծ եմ գտել քո ափերի մեջ,
Ախր քո սրտում ծիծաղ եմ գտել,
Եվ ոհւյս եմ գտել քո աչքերի մեջ…
Ախր ոնց ասեմ թե ինչ եմ գտել,
Թե ինչ եմ կորցրել ես քո սրտի մեջ,
Թե այնտեղ ինչ եմ անզուսպ փայփայել
Եվ ինչ եմ այնտեղ որոնում անվերջ…
Ես քո հոգու մեջ ապրել եմ փորձում,
Ժպտալ եմ փորձում քո ափերի մեջ,
Անզորությունից հեկեկալ փորձում,
Անճարությունից հալվում սրտիդ մեջ…
Ես քո երազում ապրել եմ ուզում,
Հոսել եմ ուզում երակներիդ մեջ,
Քո խենթ ներկայից փախչել եմ ուզում
Ձուլվել եմ ուզում անցյալիդ անվերջ:
Դու գիտես այ գիժ թե ինչ եմ ուզում
Երբ պատահաբար հանդիպում եմ քեզ,
Քո ափերի մեջ հալվել եմ ուզում
Եվ խոնավացնել՝ քո հոգին ու… Քեզ…
07.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.