068. Փրկություն

Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո լռությունը,

Քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված,

Մեր երկուսի հոգիներում խեղճ ծվարած լռությունը

Արդեն որքան ժամանակ է` կաղկանձում է լուռ ծպտված:

 

Արի այսօր փորձենք փրկել մեր խենթ սիրո ջերմությունը,

Քանզի սերը մեր շատ վաղուց մահացել է դեռ չծնված,

Մեր երկուսի հոգեներում խեղճ ծվարած մենությունը

Արդեն որքան ժամանակ է` դողացնում է սառույց դառած:

 

Արի այսօր ամեն մեկս մեր սիրո դեմ ծնկի իջնենք

Եվ մեր անխիղճ խղճի առաջ ամեն մեկս լուռ մեղա գանք,

Արի այսօր մեր մոխրացած սիրո փոշին մի կողմ թողնենք

Եվ վայելել փորձենք մի պահ լռությունը նրա դեռ տաք:

 

Մեկ է, ոչ ինձ, և ոչ էլ քեզ չի մնալու այս խենթ կյանքում

Մեր չծնված, բայց մահացած խելառ սիրո կաթիլն անգամ,

Էլ ինչու ենք ՍԵՐՆ այդ ատում… Եվ երկուստեք սպանել փորձում

Մեր խենթ սիրո հեծկլտացող լռույթունը անօգնական:

 

Մեկ է ինքնին, մեր սիրո պես, լռությունն էլ այդ կմարի,

Եվ մեր կյանքում կդադարի ամպագոռգոռ այն լինելուց,

Ինչպես ամեն խենթ ուխելառ ակընթարթը այս աշխարհի,

Որ վաղ թե ուշ դադարում է ներկայի մեջ Տեր լինելուց…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.