040. Քո փոխարեն…

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Քո փոխարեն…>

Քո փոխարեն ես գավաթն եմ

Ամուր սեղմում ձեռքերիս մեջ,,,

Քո փոխարեն  իմ շուրթերը

Այդ գավաթն են սիրում անվերջ,,,

ՈՒ նուրբ հպվում այդ գավաթի

Արցունքոտված պռունկներին,

Ինչպես ծագող նոր արևի

Շողերն են լուռ հպվում հողին:

Վախենալով ամբողջությամբ

Հողը այրել իրենց հրով,

Ինչպես ինքս ողջ էությամբ

Խուսափել եմ լցվել քեզնով:

Բայց քեզանից հետո ասես

Առանց վախի ու սարսափի,

Հոգուս` անգամ խորքերն անտես

Մի վարկյանում գինով լցրի:

Ես մի շնչով դատարկեցի

Գինու բաժակն այն  արցունքոտ

Որ քո ձեռքով շպրտեցիր

Հոգուս կիրճերը արյունոտ:

Որ կարոտի վերքերին տաք

Մշակ դնեմ այդ խենթ գինով,,,

Որ կարոտիս ծարավն անհագ

Ես հագեցնեմ մի կում գինով:

Որ խենթի պես քո փոխարեն

Սիրեմ բաժակն այդ արցունքոտ,

Որ,,, Դրանով մխիթարվեմ,,,

Որ,,, Դրանով լինեմ քեզ մոտ,,,

22.05-2011

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.