071. Աշնան հեքիաթը

Խոնարհ հյուսվում է հեքիաթը աշնան

Եվ ամեն քամու ու անձրևի հետ,

Արթնացնում է լուռ հուշերը անցյալ

Խառնելով նրանց խենթ գույների հետ:

 

Եվ այդ ժամանակ ամենքի սրտում

Խարույկ են դառնում հուշերը անշեջ,

Արյվում են դանդաղ, խոնարհ մոխրանում

Խելագար աշնան ամեն օրվա հետ:

 

Ծորում են անվերջ մեր հոգուց կաթ կաթ

Կարոտի ցավի արցունքները խենթ,

Խոնավացնելով ամեն ակընթարթ

Հուշերն անցյալի, որ կորան անհետ:

 

Պոկվում են անվերջ մեր հոգուց մեկ մեկ

Պատառիկները հեռու անցյալի

Եվ ամեն խոնավ ակընթարթի հետ

Կարծես խոստանում գալիք բաղձալի:

 

Եվ դատարկվում է հատիկ առ հատիկ

Տարիներ ի վեր փայփայած մի հուշ,

Նրա փոխարեն, ինչ որ տեղ` մոտիկ,

Ծնվում է ասես մի կապույտ վերհուշ:

 

Հեռվում մարելով հնչյուն առ հնչյուն

Կորցընում ենք լուռ այն խենթ մեղեդին,

Որ անսանձ հուզում էր մեր խելառ հոգուն

Ու թևեր տալիս  կապույտ կարոտին:

 

Արդեն աշուն է… Գիշեր ու մշուշ,

Անխնա անձրև է թափվում երկնքից

Մաքրել տանելով մի կապույտ վերհուշ

Մեր խենթ հուշերից և խելառ կյանքից:

 

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.