093. Հրդեհված սառույցը

530580_148053365352373_1065984613_n

 

 

 

 

 

 

 

Հրդեհված մատներս անձրևի նման

Սառցե ջութակի հրեղեն լարով

Կարոտիդ հնչյունն են չտեսի նման

Հնչեցնում անծիր, մութ տիեզերքով…

Եվ թավջութակն այդ որքան էլ հալվի

Հրեղեն լարերի կծկումից խելառ

Տիեզերքն անգամ չի պատսպարի

Կարտիդ սուր ցավը հեղձ և մոլագար:

Երբ ողջ տիեզերքը ես վրձնեմ դանդաղ

Կապտակարմրավուն երանգով մի նոր,

Հուր-սառցե գույնով մուգ մի անսանձ կտավ

Անվերջ կձգվի լուռ անծայր եզերքով:

Ճարճատուն թշշոցով կաղոթեմ անվերջ

Լույսն ու խավարը նուրբ իրար խառնելով,

Քո ցավ կարոտն էլ հուր սառույցների մեջ

Կթաղեմ խենթի պես տենդով դողղալով…

Երբ կրակն ու ջուրը հարազատ դառնան

Կապույտն ու կարմիրը դառնան գեթ մի գույն

Հրդեհված մատներս կհանգստանան…

Կհալվի սառույցն իմ դողղացող հոգում…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.