036. Ծվենները հիշողության

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Ծվենները հիշողության>

Երբ հեռացար, ես հասկացա,

Որ էլ ապրել չեմ ցանկանում,

ԵՎ ատեցի սերը կյանքում:

Անզգայացած և անմարմին

Տարածվեցի գիշերներում,

Սերն այն դարձավ իմ թշնամին,

Որ քիչ առաջ շատ էի տենչում:

ԵՎ անիմաստ դարձավ մի պահ

Իմ արարելն ու ապրելը,

Ինչ իմանայի, որ սարսափ էր`

Կիրքն ու ,,, Սիրո առասպելը:

Ես հեքիաթ էի սերը կարծում,

Քեզ` հեքիաթի հերոսն այդ խենթ,

Որ ամեն պահ, ամեն հարցում

Մնալու էր հավրժ ինձ հետ:

Բայց զորավոր եղավ կյանքում

Ակընթարթը` փոքրիկ, բայց բարդ,

Որ շատ անգամ քիչ է թվում,,,

Շատ անգամ էլ ` չափից էլ շատ:

Քանզի ինքդ էլ գիտես կյանքում

Պատահաբար թե գիտակցված,

Խելառ ու խենթ ակընթարթում

Գտնում ենք, կամ,,, Կորցնում անդարձ:

Չեմ ցանկանա, որ քո կյանքում

Իմ պես հանկարծ դու կորցնես,

Թող ամեն մի ակընթարթում

Նորով լցվես, նորը գտնես:

Եվ այդ նորով դու պարուրվես

Մի մեծ աշխարհ երջանկությամբ,

Ոչ թե ինձ պես լուռ տոգորվես

Կարոտ կոչված հիվանդությամբ:

Քեզ` ակընթարթները բարի,

Ինձ` տերեևները խենթ աշնան,,,

Քեզ` խենթություններն աշխարհի,

Ինձ` ծվեններ հիշողության:

Բայց ծվեններն այդ խենթ սիրո

Զորավոր են դարերի պես,,,

Դու ես նրանք կերտել մի օր

Անկրկնելի կտավի պես:

Որի ամեն ծվենի հետ

Շարունակում եմ դեռ ապրել,,,

Քանզի գիտեմ ,,, Մեկ ակընթարթ

Քեզ կարող եմ նորից գտնել:

Քո շուրթերին նորից հպվել,

Դառնալ գերին քո խենթության,

Եվ նրանցով փոշիացնել

Ծվենները հիշողության,,,

19 մայիսի 2011

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.