025. Քեզ չեմ ցանկանա

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Քեզ չեմ ցանկանա>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քեզ չեմ ցանկանա,

Որ ինչ-որ մեկին դու սիրես այնպես,

Ինչպես որ ես քեզ:

Ու չեմ ցանկանա,

Որ ինչ որ մեկին կարոտես այնպես,

Ինչպես որ ես քեզ:

Քեզ կցանկանամ միայն, որ սիրվես
Ու սիրես այնպես,
Որ չսիրվելու դեպքում էլ անգամ
Երջանիկ լինես ու… Ամուր այնքան,
Որ կարոտը քեզ հանկարծ չլափի
Եվ ժանիքներով իր սուր ու ամուր
Քեզ չծամծմի:

Քեզ չեմ ցանկանա ինձ պես ծամծմվես…
ՈՒ եթե հանկարծ դու ծամոն լինես այս խելառ կյանքում
Ոչ թե կարոտի երախում դաժան,
Այլ այն բերանում,
Որից դուրս եկող գոլորշին անգամ
Դու կյանքիդ գնով կուզենայիր շնչել:

Քեզ չեմ ցանկանա,

Որ ինչ-որ մեկին դու սպասես այնպես,
Ինչպես որ ես քեզ
ՈՒ չեմ ցանկանա,

Որ ինչ-որ մեկի համար տառապես այնպես,

Ինչպես ես:

Քեզ կցանկանամ միայն, որ սիրվես
ՈՒ սիրես այնպես,
Որ ուշանալու դեպքում էլ անգամ,
Կամ էլ չգալու,
Դու ոչ թե տխրես,
Ոչ թե տառապես,
Այլ խոնավանաս այն երջանկության արցունքներից խենթ,
Որ այս աշխարհում միայն մարդկային հոգուց է ծնվում:

Քեզ չեմ ցանկանա այն, որ միայն ես ապրեցի կյանքում…
Եվ այն, որ միայն ինձ էր շնորհված:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.