149. Ժամանակի հետ

Ժամանակի հետ դարերը խամրում,
Դառնում վարկյանի մի փոշեհատիկ,
Ակընթարթից էլ անգամ մանրանում,
Հուշեր են դառնում, խելառ ու անտիկ:

Եվ հատիկ հատիկ անվերջ շարվելով
Աշխարհիս խելառ ու խենթ վզնոցին,
Տեղ տեղ գամվելով, տեղ տեղ հպվելով
Երկրային կյանքի նուրբ պարանոցին:

Քո կարոտն էլ է դարերի նման
Հատիկ առ հատիկ սրտիս ծանրանում,
Մեկ՝ մանրանում է վարկյանի նման,
Մեկ՝ դարերի պես անզուսպ խենթանում:

Քո կարոտն էլ է դարերի նման
Հատիկ առ հատիկ խրվում հոգուս մեջ,
Գուցե թանկ վզնոց նրանք չդառնան
Բայց ես կկրեմ կարոտդ հավերժ:

01.02.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.