132. Ինչպես գիշերվա խելառ երկնքում

Ինչպես գիշերվա խելառ երկնքում
Աստղերն են փորձում դանդաղ նշմարվել,
Հոգուս հեռավոր ու ցուրտ ծերպերում
Քո խելառ կարոտն է փորձում բռնկվել:

Եվ ինձ էլ ոչինչ չի մնում անել,
Քան փարվել նրա լույսերին բոսոր
Եվ տարօրինակ կերպով դողացնել,
Ինչպես աստղերը ձմռան գիշերով:

Ինչպես հեռավոր խենթ հորիզոնում
Արևն է փորձում դանդաղ բարձրանալ ,
Հոգուս հեռավոր և մութ կիրճերում
Կարոտիդ արևն է արթնանում դանդաղ:

Եվ ինձ չի մնում ոչինչ անելու
Քան գրկել նրա շողերը դոնդող
Եվ հուսալքված գնալ քնելու
Ինչպես արևի շողը մայր մտնող:

<Բարի գիշեր, հուսով եմ ես քեզ չեմ նեղացրել ու դու էլ չես նեղացել ինձանից… Եվ օրերից մի օր էլի կշբվենք իրար հետ>
07.01.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.