101 Հույզերը խելառ

Հայկ Մկրտչյան <Հույզերը խելառ>

Հայկ Մկրտչյան <Հույզերը խելառ>

Եվ մի թե այդպես անձայն ու անխոս
Խելառ հույզերը հեռացան մեզնից,
Չէ որ երբևէ հույզերն այդ փարոս
Դեպի միմյանց են ձգել մեզ հեռվից:
Չէ որ նրանք են մեր հոգու խորքում
Միմյանց գրկելու կրակներ վառել,
ԵՎ քանի գիշեր խելառ ու անքուն
Մեր հույզերն ենք մենք անզուսպ փայփայել:
Արի ետ կանչենք հույզերին մեր խենթ,
Արի նրանցով պարուրվենք նորից,
Թող լռությունը հեռանա անհետ
Գլխիկոր փախչի մեր խենթ հույզերից:
Արի ետ բերենք գիշերներն այն խենթ,
Որ սպասում էինք միմյանց զանգերի,
Խելագառ դառնում ամեն զանգի հետ
Ձուլվում հուզառատ մութ գիշերներին:

05.01.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.