107. Միթե այսօր ԴՈՒ ԳԻԺ չես

Եղանակն էլ քո պես գժվել
Չի հասկանում ինչ անի,
Սիրել, մերժել, թե՝ կարոտել,
Կործանվի, թե՝ կործանի:
Եղանակն էլ քո պես գժվել
Դուրս է եկել ափերից,
Եվ ձյան տեսքով փորձում թափվել
Սիրուց խեղդված երկնքից:
Գիժ են դարձել փաթիլները,
Խելագարվել կարոտից,
Չգտնելով իրենց տեղը
Պար են գալիս ամոթից:
Շպրտվում են այս ու այն կողմ,
Այս ու այն կողմ շաղ գալիս,
Մեկ թողնում են սերը մի կողմ,
Մեկ՝ սիրո պես խափս տալիս:
Չեն հասկանում՝ սիրել, մերժել,
Թե կարոտել խենթի պես,
Դու նրանց էլ գիժ ես դարձրել,
Այնպես, ինչպես գիժ եմ ես:
Փաթիլներն էլ ինձ պես ազուսպ,
Քեզ են փնտրում գժի պես
Մեկ կարոտում են, մեկ՝ ատում,
Մեկ էլ անսանձ սիրում քեզ…
08.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.