027. Քուչա

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Քուչա>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ով ա ասել քուչեն վատ ա,

Քուչեն հեչ էլ վատը չի,

Չես հավատում հելի քուչա

Քուչի կյանքը ճանաչի:

Գիտեմ, շատերն այլ կերպ կասեն`

Քուչեն հեչ էլ լավ բան չի,

Քուչում մարդիկ փչանում են,

Քուչեն քեզ հաց ու ջուր չի:

Բայց են, որ քուչեն ա տալի

Էն, որ քուչում ես ջոկում,

Էն, որ քուչում գլխիդ գալի

Ու քեզ բիթի ա գցում:

Էտ չի գրվում ոչ մի գրքում

Ու չի էլ բացատրվում,

Էտ չես ջոկի, եթե կյանքում

Երբեք քուչա չես հելնում:

Ով որ քուչում մեծացել ա

Հաստատ լավ մարդ ա դարձել,

Ով որ քուչին հասկացել ա

Քուչեն իրան չի քաշել:

Քուչեն երբեք էլ չի ասում

Ամեն ինչ թող ու թռի,

Հելի վեչնի լռվի քուչում

Քուչեն քեզ կկերակրի:

Քուչեն երբեք էլ չի ասում

Տուն, ընտանիք մոռանաս,

Երազներդ դեն շպրտես

Քուչի կյանքով մեծանաս:

Ամեն ինչ շատն էլ վատ ա

Քուչի շատն էլ լավ բան չի,

Որ ամեն բան չափով անես,

Կյանքը հաստատ չի պատժի:

Համ էլ Ես չեմ, Դու չես, Նա չի,

Արի նստենք մտածենք,

Բա ես Կյանքում ամոթ բան չի

Կյանքը Քուչի վերածենք:

Չէ որ կյանքը մի անգամ ա

Լավիցվատից մեզ տրվում,

Բա ծնողը խի ա կյանքում

Մեզ անխնա գուրգուրում:

Որ մանկության տարիներին

Մեզ փայփայի, մեծացնի,

Մենք մոռանանք ծնողներին

Վռոդի տունը էլ պետք չի

Տունը մոռնանք, հելնենք քուչա,

Քուչում քնենք, արթնանանք,

Քուչի համար լավ բան անենք

Ու քուչի հետ ծերանանք:

Չէ, չեմ ասում քուչեն վատն ա,

Քուչեն հեչ էլ վատը չի,

Բայց չափավոր հելի քուչա

Քուչի կյանքը ճանաչի:

Հետո կրկին դու տուն դառի

Ծնողներիդ նվիրվի,

Ձգտի կյանքում մեծ մարդ դառի

Քուչեն քեզնով զարդարի:

Որ երբ կյանքում քուչա հելնես

Եվ քո տնկած ծառի տակ

Քուչեցիքով լավ քեֆ անես

Մի բան թողնես հիշատակ:

Դե ինչ ասեմ, եսքանն ինձնից,

Մնացածն էլ դու ջոկի,

Մի խուսափի հելնել քուչա

Բայց քուչով էլ մի ապրի

Կյանքը սուտ չի, կյանքը թանկ ա,

Բայց քուչեն էլ էժան չի

Ոչ էն ա միշտ հելնես քուչա

Ոչ` ապրես առանց քուչի:

Շատ մտածել հարկավոր չի,

Մի քիչ քուչա, մի քիչ` տուն,

Ձգտիր գտնես ոսկե միջին

Խախանդ ապրես էս կյանքում:

Դէ ինչ արած, մնանք բարով

Գուց էլ չհանդիպենք,

Արի լինենք միշտ չափավոր,

Կյանքը սիրենք ու հարգենք:

Ու երբևէ եթե կյանքում

Դու վարանես այս հարցում

Տունն ա մարդուն մեծ մարդ դարձնում,

Թե քուչեն ա մեցացնում:

Հուսով եմ թեկուզ մի վայրկյան,

Ծանր ու թեթև դու կանես,

Կյանքում ինչքան հելնես քուչա

Կամ ինչքան տունը լռվես

Оставьте комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s