Ծնունդդ շնորհավոր ՔԵՌԻ, սիրով Պավել Մանուկյանին

%d5%ba-%d5%b4

Պավել /Ապարանցի Պավլիկ/ Մանուկյան

Լուռ չվում են երամները

Անցնող անդարձ օրերի,

Ժամանակն է կյանքի տերը

Աստված՝ Տերն է աշխարհի:

 

Ժամանակն է իր ձեռքերով

Հունցում խելառ կյանքը մեր

ՈՒր անզոր ենք և զորավոր,

ՈՒր մեկ տեր ենք, մեկ անտեր:

 

Ժամանակի սլաքները

Ինչ կամքով էլ փոթորկվեն,

Գիտեն իրենց դերն ու տեղը՝

Երբ սլանան, երբ՝ կանգնեն:

 

Եվ կապ չունի փոքր, կամ՝ մեծ,

Աժդահա, կամ՝ մատնաչափ,

Բավական է լինել անեղծ

Ու կսիրեն քեզ անչափ:

 

Բավական է ժամանակի

Լուռ ընթացքին համաչափ

Կյանքդ ձոնես հայրենիքին

Քո խենթ սրտի զարկի չափ:

 

Լինես նրա անպարտելի

ԵՎ քաջորդին անկոտրուն,

Կերտես նրա գալիքն էլի

Սրունդների սրտերում:

 

Ժամանակի նման խելառ

ՈՒր էլ լինես այս կյանքում

Թող աչքերդ միշտ փայլեն վառ,

Թող առկայծեն մեր հոգում:

 

Ժամանակի պես զորավոր,

Տիրոջ պես մեծահոգի,

Ծննդյանդ տոնը այսօր

Թող զորացնի քեզ… Գրկի…

 

Այնպես ինչպես ժամանակին

Ինչպես հիմա և…Հավետ

Դու ես փարվել հայրենիքին,

ԵՎ զորացրել որդուդ հետ:

 

07.նոյեմբեր 2016թ Սիրով նվիրում եմ ՔԵՌԻԻՍ ՝ Պավել /Ապարանցի Պավլիկ/ Մանուկյանին, ծննդյան օրվա առթիվ

ՙՙԵրբ հանդիպեցինք՚՚ նվիրված է հարազատիս՝ Արամ Մանուկյանին

70321_b

Երբ հանդիպեցինք… Նվիրված է հարազատիս՝ Արամ Մանուկյանին

Ես լուռ ճեղքեցի ամբոխը խելառ՝

Դեպի սենյակդ դանդաղ քայլերով,

Քեզ չտեսնելու վախից մոլագար

Ես քայլում էի՝ լոկ աղոթելով:

 

Սենյակիդ դուռը բաց էր սրտիդ պես,

Մի քանի հոգի քայլում էին դանդաղ,

Դռնիս ներս մտան խաղաղ ու անտես

Եվ դեպի աչքերդ քայլեցի վստահ:

 

Մի ողջ հայրենիք քո աչքերի մեջ

Խոնարհությունից փայլում էր վստահ,

Բայց խենթ պայքարի խարույկը անշեջ

Դեռ քո հոգու մեջ բոցկլտում էր վառ:

 

Դուք-ով դիմեցի սկզբում, կներես,

Այլ կերպ քեզ դիմել, ավաղ, չէի կարող,

Ուզում էի մի պահ աչքերիս նայես

Ես էլ վարակվեմ քո խենթ պայքարով:

 

Երևի մարդիկ այդքանն հասկացան

Եվ սենյակից դուրս դանդաղ քայլեցին,

Այդ ժամ Դուք-երը. Խելառ Դու դարձան

Եվ սենյակով մեկ մեզ վարակեցին:

 

Նստեցի քեզ մոտ, ձեռքդ բռնեցի

Զգացի սրտիդ զարկերը խելառ,

Անցածդ մի պահ քեզ հետ ապրեցի

Ես էլ քեզ նման խենթ դարձա վստահ:

 

Բայց հետո կարծես մի խուլ տխրություն

Որ թևածում էր քո հոգու խորքում,

Որպես գալիքիքդ դառը պատմություն

Սկսեց ծորալ նաև իմ հոգում:

 

Եվ ծանոթ մի ձայն շշնջաց կողքից,

-Մի հուսահատվիր հավերժ պայքարում,

«Հավերժի կտակ»-ն ամեն պահ հիշիր,

Հավերժության պես միշտ մնա կանգուն:

 

Ու բոցկլտացին աչքերդ մի պահ,

Հայրենի հողն էր նրանցում այրվում,

Խելառ պայքարն էր բոցկլտում վստահ

Հերոս հայորդու քո խենթ աչքերում:

 

Քեզ ոչինչ մաղթել չկարողացա,

Լոկ ամենաթանկ առողջությունից

Եվ քո սենյակից ես լուռ հեռացա՝

Հագեցած քաջի հերոսությունից:

 

Առողջություն քեզ, չքնաղ հայորդի,

Հոգուդ պայքարին լուրթ խաղաղություն,

«Հավերժի կտակ»-ն անսանձ վառ պահիր

Այս խլառ կյանքում թե՛ քուն, թե՛ արթուն:

 

28 հուլիսի 2016թ Սիրով նվիրում եմ հարազատիս՝ Արամ Մանուկյանին

Հայ Զինվոր

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հայ Զինվոր>

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հայ Զինվոր>

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հայ Զինվոր>

Բացվող ամեն առավոտվա առաջին իսկ շողի հետ,
Երբ, որ օրը խոր քնից արթնանալ է երազում,
Վաղուց արդեն արդնացել խենթ շեփորի ձայնի հետ
Մեր երկիրը, հողը մեր, մեր անդորրն ես պաշտպանում:

Բացվող ամեն առավոտվա առաջին իսկ լույսի հետ,
Որ տենչում է խենթի պես երկրիս վրա տարածվել,
Զենքը ձեռքիդ մեջ առած, որպես անհաղթ հայոց բերդ
Քո զորությամբ, հայ զինվոր, թշնամուն ես կարկամել:

Անգամ ամեն Աստծու օր, լուռ մայր մտնող արևի
Շողերի հետ ծանրացած դու չես գնում քնելու
Երազներն են քո դառնում աղոթքները մայրերի
Եվ թև տալիս գիշեորով թշնամու դեմն առնելու:

Անդորրն անքուն աչքերով ճիրաններում քո պահած,
Մաքառում ես, որ ազգիս օրը բացվի բարությամբ,
Տանդ պարիսպը թողած, երկրիս պարիսպը դառած,
Պաշտպանում մեզ թշնամուց աղոթքների զորությամբ::

Ով հայ զինվոր, հայ ազգիս զորավոր սուր, պինդ վահան,
Թող բարով լի մի խենթ օր կրկին քո տուն ետ դառնաս,
Խաղաղություն օրերիդ, Աստված կյանքիդ պահապան,
Թող հայ ազգի միշտ անպարտ վեհ զինվորը դու մնաս:

01.28.2015թ

Ծանոթ ու անծանոթ, հայտնի ու անհայտ, հարազատ ու օտար հայ զինվոր տղերք ու ախպերներ ջան Ձեր տոնը շնորհավոր: Էս բանաստեղծությունն էլ իմ կողմից բոլոր ծառայող ու ծառայած, իհարկե ցավով պիտի գրեմ բայց վեհությամբ, որ և ողջ և զոհված հայոց բանակի արծիվներերին, հանձին մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի և այլոց և բոլորի և բոլորիս տոնը շնորհավոր:

MANUSHAK SHIRINYAN-( HANKARC CHPORCES…) H.MKRTCHYAN

Անչափ շնորհակալություն հարգելի Մանուշակ Շիրինյան… Շնորհակալ եմ ստեղծագործությունս նման կերպ ներկայացնելուհամար… խոնարհվում եմ…

Հանուն սիրո

Հանուն սիրո ինչեր ասես չարժե անել…

Հանուն սիրո արժե գժվել, արժե մեռնել,

Հանուն սիրո արժե այրվել ու խենթանալ,

Հանուն սիրո արժե ցնդել, անէանալ,

Բայց այս ամենը այն դեպքում,

Եթե կյանքում,

Այնպես ինչպես դու ես սիրում մեկ ուրիշին,

Մեկ ուրիշն այդ հենց նույն ձևով սիրում է քեզ,

Ոչ ուրիշ կերպ, ոչ ուրիշին…

Եթե այդ կերպ ինչ-որ մեկը

Իրականում քեզ կսիրի այս խենթ կյանքում…

Շնչակտուր ու անկասկած,

Առանց վայրկյան վարանելու

Կյանքդ զոհի ‘ ր նրա համար,

Զոհվի ‘ ր կյանքում անգամ նրա

Շունչը թեկուզ մի ակնթարթ

Քեզ շատ մոտիկ զգալու համար…

Ու ոչ մի պահ, ոչ մի վայրկյան չկասկածես`

Կյանքում արժե արդյոք կորցնել,

Կյանքում արժե արդյոք վերցնել

ՈՒ դեն նետել,

Թե ունեցած, թե չունեցած ամեն մի բան…

Կարելի է…

Անկարելի ոչնչ չկա…

Եթե կյանքում ,

Անփոխադարձ սիրո համար են անկասկած,

Անտարակույս և անխնա մարդիկ զոհվում,

Էլ ինչ մնաց…

Ինչ է մնում…

Լոկ մտածել,

Ինչպես կյա ‘ նքում դիմացինի սերը սիրով փոխհատուցել,

Ինչպես կյանքում դիմացինի սերը սիրով գետնին չտալ,

Ինչպես կյանքում դիմացինի սերը սիրով չարհամարհել,

Ու չփշրել, ու չկոտրել քեզ սիրողի

Սիրտը փխրուն ու արդեն իսկ շատ կոտրտված…

Որ մաշվել է գիշերները քո հայացքը կարոտելուց,

Որ հոգնել է երազի մեջ քո աչքերը որոնելուց…

Էլ ինչ մնաց…Ինչ է մնում,

Լոկ մտածել,

Թե ում առաջ բացել սրտիդ

Դարպասները լայնատարած,

Իսկ ում առաջ փակել նրանք ժամանակին…

Եվ ոչ թե բաց թողնել նրանք գիշեր-ցերեկ,

Իսկ հետո էլ դուրս շպրտել

Առանց թակել շեմդ մտնող ամեն մեկին…

Էլ ինչ մնաց…

Էլ ինչ անել…

Զանգեր է պետք դնել սրտիդ դարպասներին,

Որ երբ ինչ-որ մեկն ուզենա, կամ էլ փորձի

Բացել սրտիդ դարպասները ու ներս մտնել…

Այն ժամանակ ինչքան կուզի թող զանգը տա,

Չես ցանկանա…

Չես էլ բացի…

Ինչքան կուզեն, թող որ մնան

Ձեռքը զանգին այդպես կանգնած…

Քանզի իրոք հեշտ է այդպես,

Քան թե մտնել առանց զանգի…

Իսկ հետո էլ դուրս շպրտվել այնպես հանկարծ,

Ինչպես հանկարծ որոշում են էլ չսիրել…

Կամ էլ ինչպես հանկարծ կյանքում

Որոշում են սիրել մեկին…

Էլ ինչ մնաց…Ինչ է մնում…

Չեմ բացառում, շատ բան մնաց…

Բայց դե արդեն ես հոգնել եմ

Ծանր ու թեթև անել կյանքում

Թե ինչ արժե,

ԵՎ ինչ չարժե,

Որ մեզ թույլ տանք հանուն սիրո…

Սակայն գիտես, վերջ ի վերջո

Հավատում եմ, որ այս կյանքում,

Որ այս խելառ ու խենթ կյանքում ինչ էլ լինի…

Հանուն սիրո ինչեր ասես չարժե անել…

Հանուն սիրո արժե գժվել, արժե մեռնել,

Հանուն սիրո արժե այրվել ու խենթանալ,

Հանուն սիրո արժե ցնդել, անէանալ…

Այնպես…

Ինչպես մինչև հիմա…

Հանուն սիրո… Սիրում եմ քեզ