Ծնունդդ շնորհավոր ՔԵՌԻ, սիրով Պավել Մանուկյանին


%d5%ba-%d5%b4

Պավել /Ապարանցի Պավլիկ/ Մանուկյան

Լուռ չվում են երամները

Անցնող անդարձ օրերի,

Ժամանակն է կյանքի տերը

Աստված՝ Տերն է աշխարհի:

 

Ժամանակն է իր ձեռքերով

Հունցում խելառ կյանքը մեր

ՈՒր անզոր ենք և զորավոր,

ՈՒր մեկ տեր ենք, մեկ անտեր:

 

Ժամանակի սլաքները

Ինչ կամքով էլ փոթորկվեն,

Գիտեն իրենց դերն ու տեղը՝

Երբ սլանան, երբ՝ կանգնեն:

 

Եվ կապ չունի փոքր, կամ՝ մեծ,

Աժդահա, կամ՝ մատնաչափ,

Բավական է լինել անեղծ

Ու կսիրեն քեզ անչափ:

 

Բավական է ժամանակի

Լուռ ընթացքին համաչափ

Կյանքդ ձոնես հայրենիքին

Քո խենթ սրտի զարկի չափ:

 

Լինես նրա անպարտելի

ԵՎ քաջորդին անկոտրուն,

Կերտես նրա գալիքն էլի

Սրունդների սրտերում:

 

Ժամանակի նման խելառ

ՈՒր էլ լինես այս կյանքում

Թող աչքերդ միշտ փայլեն վառ,

Թող առկայծեն մեր հոգում:

 

Ժամանակի պես զորավոր,

Տիրոջ պես մեծահոգի,

Ծննդյանդ տոնը այսօր

Թող զորացնի քեզ… Գրկի…

 

Այնպես ինչպես ժամանակին

Ինչպես հիմա և…Հավետ

Դու ես փարվել հայրենիքին,

ԵՎ զորացրել որդուդ հետ:

 

07.նոյեմբեր 2016թ Սիրով նվիրում եմ ՔԵՌԻԻՍ ՝ Պավել /Ապարանցի Պավլիկ/ Մանուկյանին, ծննդյան օրվա առթիվ

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.